| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Սերժ Սարգսյանի մասին շատ բարձր կարծիք ունի` թե՛ որպես երկրի նախագահի, թե՛ որպես մարդու: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում նախարարն ասաց, որ իրեն դուր է գալիս նախագահի գործելակերպը, որովհետև իրեն վստահել են մի մեծ ոլորտ, և ինքն ունի վստահության մի բարձր չափաբաժին` կուտակված խնդիրները լուծելու:
Հարցին, թե չի՞ փոշմանել, որ նշանակվել է այդ պաշտոնին, Ամիրյանը պատասխանեց` ոչ: «Ես առավել քան վստահ եմ իմ քայլերում և տեսնում եմ անելիքները ու գիտեմ, որ ամեն բան լավ է լինելու: Գալիս է կյանքում մի պահ, երբ կուտակված փորձը, կապերը պետք է ծառայեցնել այն բնագավառին, որտեղ քո կարիքը կա: Ես եկել եմ` երկարատև գործ անելու»:
Մեկ այլ հարցի, թե չի՞ պատրաստվում անդամակցել ՀՀԿ-ին, պատասխանեց, որ ժամանակը կգա` կիմանանք: «Թիմային աշխատանքը շատ կարևոր է, թիմային պատասխանատվության խնդիր է»,- հավելեց Ամիրյանը: