|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Ժողովուրդը» գրում է.«Իրավունքի ուժով արձակված խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Մանվել Գրիգորյանը, որին թավշյա հեղափոխությունից հետո կալանավորել էին հայտնի քրեական գործի շրջանակում, հայտնվել է ամենաշատ անհարգելի բացակա ունեցող պատգամավորների թվում:
«Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանն ԱԺ-ից և ԱԺ մշտական հանձնաժողովներից անհարգելի բացակայել է 9 անգամ:
Արդյունքում խորհրդարանի ղեկավարությունը նրան պատժել է՝ աշխատավարձից պահումներ անելով: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից տեղեկացրին, որ Մանվել Գրիգորյանի աշխատավարձից 9 անհարգելի բացակայության համար պահվել է 287 հազար 367 դրամ: Տեղեկացնենք նաև, որ ամենաշատ անհարգելի բացակայություն ունեցող պատգամավորներն ԱԺ ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցություններից են»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: