կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-08 10:14
Քաղաքական

Վարչապետը եւ մյուսները կհրաժարվեն բարձր աշխատավարձից

Վարչապետը եւ մյուսները կհրաժարվեն բարձր աշխատավարձից

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` իշխանական վերնախավը մի մեծ շոու է նախապատրաստում` 2014թ. հուլիսի մեկից բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հետ կապված։ Գլխավոր դերակատարը հավանաբար լինելու է վարչապետը։

 

Հուլիսի 1-ից, ըստ արդեն ԱԺ ներկայացված օրենքների նախագծերի, պետք է զգալիորեն բարձրանան նաև գործադիր, օրենսդիր և դատական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների աշխատավարձերը։

 

Սակայն, ըստ քննարկվող սցենարի, հուլիսի 1-ից մի որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է գալու առաջարկությամբ՝ չբարձրացնել վարչապետի և նախարարների աշխատավարձերը։ Էստաֆետը վերցնելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կամ ՀՀԿ-ի որևէ պատգամավոր, որն առաջարկելու է չբարձրացնել նաև ԱԺ ղեկավարության և պատգամավորների աշխատավարձերը։

 

Հետո հերթը հասնելու է դատական համակարգին, Սերժ Սարգսյանն էլ հո՝ կա ու կա։ Եվ դա պատճառաբանվելու է երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով։ Իսկ իշխանական քարոզչամիջոցները այդ իրադարձությունը պետք է վերածեն կատարյալ շոուի»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: