Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանը Պետական եկամուտների կոմիտեում բավականին բարձր պաշտոնի է նշանակվել: Նա ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետն է:
Այս վարչությունը ստեղծվել էր 2014 թվականին եւ հանդիսանում է կառույցի՝ վերահսկողություն իրականացնող մարմինը, եւ շատ հարցեր իր միջոցով են կարգավորվում: Նկատենք՝ Երջանիկ Հակոբյանը մինչ պատգամավոր դառնալը՝ 2018թ. հունիս-նոյեմբեր ամիսներին, եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, այնուհետեւ՝ վարչության պետ:
Եվ, ահա, պատգամավորական գործունեության ընթացքում Երջանիկ Հակոբյանը թերեւս հասկացել է, որ ՊԵԿ-ում աշխատանքն իրեն ավելի հարմար եւ եկամտաբեր է, եւ որոշել է ամեն ինչ անել այնտեղ վերադառնալու համար: Տեղեկացանք, որ նա այս ընթացքում փորձել է միջնորդներ գտնել, որ իրեն հետ վերադարձնեն այդ պաշտոնին, սակայն չի հաջողվել:
Հակոբյանն այդ հարցով դիմել է պատգամավոր Հակոբ Սիմիդյանին, անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբորը, բայց չի հաջողել։ Ի վերջո, նրան հաջողվել է միջնորդ գտնել, եւ այդ հարցում Հակոբյանին օգնել է պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Հավելենք, որ Երջանիկ Հակոբյանը պատգամավոր էր ընտրվել թիվ 1 ընտրատարածքից (Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն) եւ քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե քաղաքացիները պետք է իրեն ընտրեն, որ լինեն երջանիկ: Սակայն նա, կարծես թե, այդպես էլ երջանկություն բերելու հարցում չհաջողեց: Տեսնենք՝ ՊԵԿ-ում կհաջողի արդյոք երջանկացնել պետական ապարատի ներկայացուցիչներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում