|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախկիններին կոռուպցիայի, թալանի, կաշառակերության համար մեղադրող հեղափոխական իշխանության ներկայացուցիչները շարունակում են օգտվել կաշառակեր պաշտոնյաների ծառայություններից: ՀՀ ազգային ժողովում, պարզվում է, բարձր պաշտոն զբաղեցնողներից է նաեւ նախկինում դատվածություն ունեցող Հակոբ Հաջի-Հակոբյանը: Նա, որ այժմ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետն է, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դեռեւս 2013-ին, երբ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեզծ վիզաներ է տրամադրել) դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաջի-Հակոբյանի դուստրը, որը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի նշանածն է, նույնպես աշխատում է խորհրդարանում՝ Արտաքին հարաբերությունների վարչությունում: Իհարկե, նա ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը, որ չարաշահել է զբաղեցրած պաշտոնը: Ուշագրավն այստեղ այն է, որ սեւ ու սպիտակի բաժանում արած իշխանությունը, փաստորեն, տարիներ առաջ կեղծ վիզա տրամադրելու համար կաշառք վերցրած անձին նոր, առավել բարձր պաշտոն է տվել: Ինչպես ասում են՝ օ՜ մարդիկ, օ՜ բարքեր:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում