Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ կրկին մեկնաբանեց իր և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Հակոբյանը պնդեց, որ լրագրողն իրեն պահել է խուլիգանի նման: «Երբ ավարտվեց հարցազրույցը, լարվածությունը կար, և ներքևում ամենավերջին խուլիգանի նման է նա պահել իրեն, նույնիսկ ասաց՝ էթիկայի կանոններն եք խախտում, ես Ձեզ կդաստիարակեմ: Ես հասկացա, որ ժուռնալիստի հետ չեմ զրուցում, զրուցում եմ պարզագույն խուլիգանի հետ և հրավիրեցի, որ եթե դաստիարակելու բան կա, դաստիարակենք»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե լրագրողի դեմքի վրա տեսանելի են հարվածի հետքերը, Հակոբյանը պատասխանեց. «Տեսեք` եթե հակաօրինական բան կա, ինքը կարող է դիմել, օրենքի սահմաններում ճշտել, չնայած ինքն ասում էր, որ տղայականով էլ կարող է: Ես դիտում եմ, որ որևէ հակաօրինական բան չկա: Երբ տեսնում ես, որ ժուռնալիստը ժուռնալիստ չէ, իրեն խուլիգանի նման է պահում, երևի պետք է թույլ չտալ, որ խուլիգանությունը տարածվի: Երբ քննություն լինի, կտեսնեք, եթե հակաօրինական քայլ կա, պատրաստ եմ ներողություն խնդրել»:
Պատգամավորին հարցրեցինք՝ տեղյա՞կ է, այդ վայրում տեսախցիկներ չկայի՞ն, նա պատասխանեց. «Չգիտեմ, թող գնան տեսախցիկներից օգտվեն»:
Հարցին՝ Դուք պատգամավոր եք, ինչո՞ւ Ձեզ պատգամավորի նման չպահեցիք, Հակոբյանը պատասխանեց. «Էդ որտե՞ղ էր ասված, որ ես չեմ պահում: Մինչ այդ մենք զրուցում էինք: Խնդրեմ, հրապարակեք այդ հարցազրույցը, որևէ մեկը որևէ վիրավորանք զգա՞ց, որևէ բառ եղե՞լ է, որ էթիկայի կանոններից դուրս է եղել, նա նույնիսկ հայերեն ձևակերպել չգիտի: Դրանից հետո ինքն իրեն զտարյուն խուլիգանի նման է պահել: Դրա պատասխանն այն է եղել, որ Ձեր գործընկերներից, պատգամավորներից շատերը զանգել, ուղղակի շնորհակալություն են հայտնել: Ես գտնում եմ, որ լրագրողը պետք է հասկանա` եթե խուլիգան է, թող չթաքնվի լրագրողի անվան տակ՝ միկրոֆոնը ձեռքին, եթե խուլիգան է, խուլիգանի տեղը փողոցն է»: