կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-19 12:21
Քաղաքական

Սադրանք է. նախկին ոստիկանապետը՝ Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Սադրանք է. նախկին ոստիկանապետը՝ Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Նախկին ոստիկանապետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը ԱԺ` արդեն նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպն ավելի շատ սադրանք է համարում: Այսօր խորհրդարանում նա լրագրողներին ասաց. «Տեսարանն այնպիսին էր` իբրև բռնություն է կատարվում և այլն, բայց եթե կինը իրեն 10-20 անգամ դիմելուց հետո որևէ կերպ չի արձագանքում և անպայման պահանջում է այն, ինչը սահմանված կարգով իրավունք չունի… Դա իրավապահ մարմինների գործառույթում է: Սեփականություն, բնակարան, օֆիս, ինչո՞ւ չէ, նաև շտաբ մտնել ու ինչ-որ կերպ խուզարկության տիպի մի բա՞ն կատարել... Պատկերացրեք՝ մտնեք մեկի բնակարան, ասեք՝ ես լրագրող եմ ու եկել եմ ձեր պահարանը ստուգեմ»:

Սարգսյանը հավելեց, որ տեսանյութում երևացող կադրերից գուցե տպավորություն լինի, որ քաշքշոց է, բայց պետք է նկատի ունենալ, որ մինչ այդ էլ որոշակի գործողություններ հաստատ եղել են: «Մինչև քաշքշելը տեսե՞լ եք այն հատվածը, որ մարդուն խնդրում, հորդորում, համոզում են, որ դադարեցնի երևույթը, դիմի իրավապահ մարմիններին»,- ասաց նա:

«Իրավաչա՞փ էին ոստիկանների գործողությունները» հարցին, Սարգսյանը պատասխանեց. «Կրկնում եմ, չեմ ուզում դրա գնահատականը տալ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ հասավ այդ աստիճանին: Եթե մի երևույթ ինքնին սադրանք է պարունակում, դա հղի է ամեն տեսակի տեսարաններով»:

Նա նաև կարծիք հայտնեց, որ ոստիկանները Զարուհի Փոստանջյանի դստեր հանդեպ որևէ բռնություն չեն գործադրել, իսկ ինչ տեղի է ունեցել, ցավալի երևույթ է: