Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պետք է ստանանք բոլոր հարցերի պատասխանները. ինչպե՞ս եղավ` դպրոցական երեխաների` առաջնագիծ ուղարկածը հայտնվեց Մանվել Գրիգորյանի առանձնատանը. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք պետք է պահանջենք, որ այս կեղտոտ, զզվելի պատմության բոլոր դերակատարները ստանան իրենց արժանի պատիժը»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն պատասխանատու չէ այս ամենի համար, պատգամավորն ասաց. «ՀՀԿ-ն երեկ ճիշտ դիրքորոշում որդեգրեց, և ես կարծում եմ, որ, անկախ մեր ունեցած քաղաքական տարաձայնություններից, մի հարցում մենք ունենք համազգային կոնսենսուս՝ զինվորի հացը գողացողին համարել պետական դավաճան, այստեղ մենք ունենք քաղաքական կոնսենսուս»:
Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է միասնական: Բացի այդ` նա նշեց, որ որևէ մեկը, ով կփորձի այսօր ԱԺ ամբիոնից արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել, հավասարապես կրելու է այս ամենի պատասխանատվությունը:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ներկա գտնվելուն, Զոհրաբյանն ասաց. «Պարոն Ծառուկյանն այսօր պետք է գար, որովհետև տեղյակ չէր, որ քննարկվելու է այս հարցը, բայց, հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման, իսկ պարոն Ծառուկյանը չի կարող իջնել այդ մակարդակի, և այսօր Ծառուկյանի այստեղ ներկայությունը կարող էր այլ կերպ մեկնաբանվել նաև հանրության կողմից, ուստի Ծառուկյանը` որպես ուժեղ մարդ, այսօր ներկա չի լինի, բայց այն, ինչ մենք ասում ենք, «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումն է»: