|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀԱԿ-ը մեկ իշխանություններին մոնղոլ-թաթար է անվանում, մեկ նրա հետ երկխոսելու մասին խոսում: Թե որքանո՞վ են այս երկու հայտարարությունները համատեղելի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը չպատասխանեց:
Սակայն ասաց, որ անհայտ է, թե ՀԱԿ ղեկավարներն այդ ի՞նչ «գենետիկական էքսպերիմենտներ» են անում: Արցախցիները ամենազտարյուն հայերն են, քանի որ պատմության ընթացքում ո'չ թաթար-մոնղոլ, ո'չ արաբ, ո'չ էլ թուրքի հետ են ապրել:
Իսկ այն հարցին, թե արցախցիները 70 տարի ադրբեջանցիների հետ ապրել են, գուցե խառնամուսնություննե՞ր էլ եղած լինեն, պատգամավորը պատասխանեց, թե «ղարաբաղցին իր աղջկան տեղում կմորթեր», եթե նման բան լիներ:
«Չի կարելի, որը հայը հայի նկատմամբ այդ տերմիններն օգտագործի, որովհետեւ եթե մենք շատ խորանանք, էնքան ասելու բաներ կլինեն այդ բառերի ու արտահայտությունների հեղինակներին»,- ասաց Հ. Հարությունյանը: