Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Անցնող չորս տարիների ընթացքում ահաբեկչական տարբեր խմբավորումների տիրապետության տակ մնալուց հետո Հալեպի «Ազգային ծերանոց»-ն անցել է Սիրիայի բանակի անմիջական վերահսկողության տակ:
«Ասպարէզ»-ին այդ մասին ապացուցող կարճ տեսագրություն է ուղարկել Հալեպի «Արևելք»-ի աղբյուրը: Տեսագրությունում մանրամասնորեն երևում են այդ շրջանում ահաբեկիչների գործած ավերածություններն ու բարբարոսությունները:
Կայքը հիշեցնում է, որ Հալեպի պատկան մարմինները, նախազգալով այդ շրջանի վտանգված լինելը, հատուկ կարգադրություններով ապահով շրջան էին տեղափոխել ծերանոցի մեծահասակներին:
«Անցնող օրերուն տեղի ունեցած զարգացումները եւ Սուրիոյ բանակին գրանցած յաջողութիւնները կտրուկ ձեւով նոր իրավիճակ պիտի ստեղծեն Հալէպի մէջ:Միջազգային լրակոսին հիմնական թեման դարձած Հալէպ քաղաքի զարգացումները դարձած եւ ուշադրութեան առանցք, բոլոր հեղինակաւոր լրագրողներուն համար: Այս առումով տեղին է նշել, որ հիմնուլով առարկայական հանգամանքներու վրայ քիչ չէ թիւը այն վերլուծաբաններուն, ըստ որոնց Հալէպի մեծ յաղթանակի օրը մօտեցած է եւ թէ Սուրիոյ բանակը յառաջիկայ օրերուն իր ամբողջական վերահսկողութեան տակ պիտի առնէ, ոչ մայն քաղաքի արեւելեան հատուածները, այլ ամբողջ Հալէպը»,- գրում է «Ասպարէզ»-ը: