|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (ԳՄՀԸ /GIZ) պատվիրակությանը` ԳՄՀԸ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Քաթրին Շեֆերի գլխավորությամբ:
Նախարար Դավիթ Լոքյանը, բարձր գնահատելով երկարամյա համատեղ աշխատանքը ԳՄՀԸ-ի հետ, շնորհակալություն է հայտնել ծրագրի ղեկավարին հատկապես արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպմանը կողմերը քննարկել են համայնքային ծառայության համակարգի կատարելագործմանը, մասնավորապես համայնքային ծառայողների կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Նախարարը հյուրերին է ներկայացրել համայնքային ծառայության համակարգի կատարելագործման առաջնահերթությունները և ԳՄՀԸ-ից ակնկալվող աջակցությունը դրանց արդյունավետ իրականացման գործում: Դավիթ Լոքյանը հատկապես կարևորել է վերապատրաստման ծրագրերի արդյունավետության դիտարկումը, հարցաշարերի վերանայումը` ըստ մասնագիտացումների, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը:
ԳՄՀԸ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրականացնելու իրավիճակի ելակետային ուսումնասիրություն` միջազգային փորձի ներգրավմամբ` հետագա քայլերը նախագծելու նպատակով:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր ևս:
ՏԿԶՆ հասարակայնության հետ կապերի բաժին