|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Մարտի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների կազմակերպմանը: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստի ընթացքում պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2018 թվականին իրականացված աշխատանքները, անդրադարձել ձեռքբերման և նորոգման եղանակով զորքերը համալրած տեխնիկական միջոցներին, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան նորոգող մասնագետների պատրաստմանը։
Եզրափակելով կոլեգիայի նիստը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փաստել է, որ, ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում արվել է առավելագույնը՝ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի հուսալի ու անխափան աշխատանքի ապահովման, նորոգող մասնագետների գիտելիքների և ունակությունների կատարելագործման ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարականներ տվել արձանագրված թերությունները շտկելու վերաբերյալ։