կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-22 18:40
Հասարակություն

Եթե կան կոնկրետ մարդիկ, որ գիտեք` բանակի հաշվին են հարստացել, դիմեք մեզ. Արծրուն Հովհաննիսյան

Եթե կան կոնկրետ մարդիկ, որ գիտեք` բանակի հաշվին են հարստացել, դիմեք մեզ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ-ում և իմ շրջապատում շատ մարդիկ` ինչպես պաշտոնի, այնպես էլ իրենց մասնագիտության, արտաքին տեսքի համար նվերներ են ստանում, եթե դրանում որևէ օրինախախտում եք տեսնում, դիմեք օրինապահ մարմիններին. «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ՊՆ պաշտոնյաները հանկարծ հարստանում են:

Անդրադառնալով մեղադրանքներին, թե ՊՆ աշխատակիցներն ինչպե՞ս կարող են միայն աշխատավարձով գնել շքեղ մեքենաներ ու տներ, նա նշեց, որ մի կողմ թողնենք` ինչքանով է մեքենան թանկարժեք, քանի որ երբեմն կարող է թանկարժեք չլինել, բայց թանկարժեքի տեսք ունենալ: «Իսկ եթե կան կոնկրետ մարդիկ, որ գիտեք` բանակի հաշվին են հարստացել, դիմեք մեզ, և մենք դրանով կզբաղվենք` մեր իրավասության շրջանակներում»,- ասաց Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ բանակից պաշտոնյաները գողանում են սնունդ, բենզին, սակայն ոչ մի բացահայտված դեպք չկա, նա արձագանքեց, թե անհիմն է այդ ամենը, ինքն առնվազն 3-4 դեպք է հիշում, որ կոնկրետ պահեստներից գողության էին արել ու դատական գործեր են գնում: «Դրանք չհիմնավորված, ազգակործան ու վտանգավոր գաղափարներ են: Իհարկե, չեմ հերքի, որ կան գողություններ, նման չարաշահումներ, սակայն ընդհանրացնել պետք չէ: Բացի այդ` մինչև զոհվածի քառասունքը` գնալ զոհվածի տուն ու հարազատներից զգացմունքային ֆոնի վրա  հարցազրույց վերցնել, թե տանկերում բենզին չկա, սխալ է»,- ասաց Հովհաննիսյանը: