կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-17 10:56
Հասարակություն

Էժան սուտ` բանակի վերաբերյալ. Արծրուն Հովհաննիսյան

Էժան սուտ` բանակի վերաբերյալ. Արծրուն Հովհաննիսյան

Երեկ մի կայք գրեց, իսկ մյուսները, դրան հղում անելով,  տեղեկություն տարածեցին, թե շաբաթ օրը երեկոյան Յուրի Խաչատուրովի որդին ալկոհոլի ազդեցության տակ դաժան ծեծի է ենթարկել Դիլիջանի հրետանային զորամասի չորս ժամկետային զինծառայողների, որոնցից երեքին տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ: Իսկ Զորիկ անունով զինվորին, ում վիճակը չափազանց ծանր է, Խաչատուրովի որդին իր մեքենայով տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

 

Տեղեկության հավաստիությունը ճշտելու նպատակով yerkir.am-ը զրուցեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Նա հայտնեց, որ նման միջադեպ չի եղել, իսկ տեղեկությունները բացարձակ սուտ են: Արծրուն Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ ինքը չգիտի ու չի էլ կարող ենթադրել, թե ինչու է տարածվել այդ տեղեկատվությունը եւ ինչ պատճառներ այն կարող է ունենալ:

 

Yerkir.am-ը հետաքրքրվեց նաեւ, թե այդ դեպքում` եթե կայքը, ՊՆ-ի հավաստմամբ, սուտ եւ իրականությանն ընդհանրապես չհամապատասխանող ապատեղեկատվություն է տարածում, ՊՆ-ն պատրաստվո՞ւմ է, արդյոք, դատի տալ այդ կայքին, ինչին ի պատասխան` Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «ՊՆ-ն դատի չի տա, բայց ես չեմ բացառում, որ նման հերյուրանքներ տարածելը շարունակելու դեպքում տվյալ անձը, ում մասին նման սուտ ու վարկաբեկիչ ապատեղեկատվություն է տարածվում, կդիմի դատարան»: