|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Ասպարէզ»ը հերթական անգամ դիտավորյալ ապատեղեկատվություն է տարածում:
«Ասպարէզ» թերթը, համաձայն իր վերջին երկու տարիների սովորության փորձում է սուտ լուրերով ապատեղեկատվություն կատարել և շփոթ առաջացնել հայության շարքերում:
«Ասպարէզը» ապրիլ 28-ին «ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի» ստորագրությամբ հայտարարություն է կատարել այն մասին, իբր թե կենտրոնական կոմիտեի և Արևմտյան շրջանը այցելած Ժիրայր Սեֆիլյանի և Արա Պապյանի միջև հանդիպում է տեղի ունեցել և քննարկվել են միմիանց հետաքրքրող խնդիրներ:
ՀՅԴ Արևմտյան ԱՄՆի Կենտրոնական կոմիտեից տեղեկացանք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտրոնական Կոմիտեն ոչ մի հանդիպում չի ունեցել նշյալ երկու գործիչների հետ, և հանդիպումները կայացել են ծանրակշիռ մեղադրանքներով ՀՅԴ շարքերից արտաքսված և հեռացված խմբակի մի շարք անհատների հետ, որոնք ոչ մի կապ չունեն Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ: