կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-21 11:12
Իրավական

Նորաշենի գյուղապետի դեմ մահափորձի գործով հետախուզվողներից երկուսը Թուրքիայից ժամանել են Հայաստան

Նորաշենի գյուղապետի դեմ մահափորձի գործով հետախուզվողներից երկուսը Թուրքիայից ժամանել են Հայաստան

Այսօր` ժամը 02։30-ի սահմաններում, Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան են ժամանել և ոստիկանություն ներկայացել Նորաշենի գյուղապետի դեմ մահափորձ իրականացնելու կասկածանքով հետախուզվող անձանցից երկուսը՝ 23-ամյա Ռոբերտ Գալստյանը և 28-ամյա Արթուր Նազարյանը։ Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:

Նշենք, որ դեռևս մայիսի 10-ին միջազգային հետախուզում էր հայտարարվել 4 անձի՝ 1978 թ. ծնված Ռոլանդ Գալուստովի, 1994 թ. ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989 թ. ծնված Արթուր Նազարյանի և 1989 թ. ծնված Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ:

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ մայիսի 3-ին` ժամը 18.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին անհայտ անձինք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել էին Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի ճանապարհը և կրակահերթ արձակել նրա և ուղևորի՝ Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ: Կարեն Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Կրակողները դեպքի վայրից դիմել էին փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանության փորձը՝ կապված անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: