Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով` մարտի 7-ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի գործով հետախուզվող Գրիգորյան եղբայրներից Աշոտն ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության, նա ձերբակալվել է: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նշենք, որ Աշոտ Գրիգորյանը այս գործով գլխավոր կասկածյալներից է: Ներկայումս այս գործով 5 կալանավորված անձ կա, իսկ ևս երկուսի` Փ.Առաքելյանի և Գառնիկ Գրիգորյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին` ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի` ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ և 9 մմ տրամաչափի պարկուճներ, որսորդական ողորկափող հրացանի պարկուճներ, փայտե մահակներ, կայանված վնասված մեքենաներ:
Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` երկու եւ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, զինված խուլիգանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: