Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Oրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, Երևան քաղաքի Զաքյան փողոցի շենքերից մեկի բակից Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Թալին քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Կամո Խաչատրյանին, որը 2020 թ․ հունիսից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով՝ նշված քրգործը հարուցվել է «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» սպանելու փաստով։
Ավելի վաղ կայքը տեղեկացրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերի (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էին 24-ամյա Դավիթ Թադևոսյանը, 31-ամյա Տիգրան Հակոբյանը, 30-ամյա Կոնստանտին Հունանյանը, 30-ամյա Սամվել Քրմոյանը, 24-ամյա Կամո Խաչատրյանը և 22-ամյա Համլետ Թորոսյանը։
Վերջիններս հետախուզվում էին հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեջ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։