|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ինչպես տեղեկանում ենք, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, նոյեմբերի 19-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
Նմանատիպ մեկ այլ դեպք է գրանցվել Գայի պողոտայում: Նոյեմբերի 19-ին, ժամը 14.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 2 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, երեխաները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: