Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 22-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կոտրվել է փականի մեջ, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դ. Վարուժան թաղամասի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դռան փականը խափանվել է, 3 տարեկան երեխան ներսում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում եղել է 2013 թ. ծնված Ա. Գ.-ը:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Մեծի պողոտայի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում անօգնական վիճակում հայտնաբերել բնակչին, ում մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Քաղաքացին հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 11-րդ փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը: