Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի քաղաքապետ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ըստ տեւական ժամանակ շրջանառվող խոսակցությունների, պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածու առաջադրվել՝ Արարատի մարզում: «Ես չեմ կարող նման խոսակցությունները պաշտոնապես մեկնաբանել:Նման խոսակցություններ միշտ էլ կան, բայց դրանք համապատասխանում են իրականությանը, թե ոչ՝ չեմ կարող ասել, հաստատել կամ հերքել: Դա կերեւա ընտրություններից առաջ՝ պարոն Աբրահամյանը ցանկություն ունի՞ առաջադրվել, թե՞ ոչ։ Առայժմ ոչ մի բան հայտնի չէ»,-մեզ հետ զրույցում ասաց Արարատի մարզի ՀՀԿ մարզային կազմակերպիչ Մելս Աբրահամյանը:
Նշենք, որ Արգամ Աբրահամյանն անկուսակցական է, առայժմ չի անդամագրվել ՀՀԿ-ին, ինչպես Աբրահամյան գերդաստանից շատերը:
Կանդամագրվի առաջիկայում, ի թիվս մյուս անկուսակցական պաշտոնյաների, թե ոչ՝ մնում է ենթադրել: Ի դեպ, Մելս Աբրահամյանին հարցրինք՝ ինքը նույնպե՞ս ազգակցական կապ ունի Հովիկ Աբրահամյանի հետ: Ասաց, որ ոչ, ընդամենը ազգանունների համընկնում է, եւ ինքը երբեք չի օգտվել այդ համընկնումից ու Աբրահամյան լինելու հանգամանքը չի օգտագործել ինչ-ինչ հարցեր լուծելու համար:
Նկատենք, որ Արարատի մարզպետը նույնպես Աբրահամյան է՝ Ռուբիկ Աբրահամյանը, նա եւս ազգակցական կապ չունի Հ. Աբրահամյանի հետ, սակայն համարվում է նրա «քիփը»: Փաստորեն, Արարատի մարզն Աբրահամյանների տիրապետության տակ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում