կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-05 10:56
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանի ''մարգարեությունը''. ''Հրապարակ''

Հովիկ Աբրահամյանի ''մարգարեությունը''. ''Հրապարակ''

Բավականին հետաքրքիր նյուանսներ են ի հայտ գալիս Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հնարավոր սցենարների մասով.  գրում է «Հրապարակ» օրաթերթը:

 

Ըստ այդմ, եթե այնպես լիներ, որ դիպուկահարը չվրիպեր, ու մահափորձն ավարտվեր մահվան ելքով, եւ կամ Հայրիկյանի վիճակն այնքան ծանր լիներ, որ վերջինս որեւէ կերպ չկարողանար շարունակել ընտրապայքարն ու ստիպված լիներ դիմել Սահմանադրական դատարան' ընտրությունները շարունակելու անհաղթահարելի խոչընդոտներ ի հայտ գալու հայցով, ապա նշանակվելու էին նոր ընտրություններ' 40-օրյա ժամկետում: Վերջինիս էլ եթե գումարում ես անհրաժեշտ երկշաբաթյա ժամկետը, հետո՝ ՍԴ-ի կողմից հայցի քննման քառօրյա ժամկետը, ընդ որում կա նաեւ խնդիրը, թե երբ է թեկնածուն դիմել ՍԴ, ապա ստացվում է 60 օրից ավելի:

 

Ասել է' այնքան ժամանակ, որում գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է՝ ապրիլի 9-ը: Այդ դեպքում արդեն ընտրությունների վերջին օրերին, ինչպես նաեւ բուն քվեարկության օրը, Սերժ Սարգսյանը լինելու էր պարզապես շարքային թեկնածու' իր բոլոր հետեւանքներով հանդերձ: Իսկ այդ ընթացքում, մինչ նոր նախագահի ընտրվելը, նախագահի պաշտոնակատար է դառնում ԱԺ նախագահը: Ասել է' իրականանալու էր Հովիկ Աբրահամյանի «մարգարեությունը», որ, «թեկուզ մի օրով, ինքն անպայման նախագահ է դառնալու»:

 

Իսկ եթե գործընթացներն ընթանային այնպես, որ երկրորդ փուլ լիներ. չէ՞ որ նոր ընտրությունների ժամանակ լինելու էին նաեւ նոր թեկնածուներ, այլապես էլ ինչո՞ւ էին մահափորձն անում, ապա ուժերի հարաբերական բալանսը' վարչական ռեսուրսի նորովի կիրառմամբ, ընդհանրապես նոր քարտեզ էր գծելու: Այնպես որ, ըստ որոշ գնահատականների, մահափորձի սցենարը կարող է ավելի բազմաքայլ է եղել: