Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Հրապարակ»-ին Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի եւ Ջոնիկ Աբրահամյանի' Հովիկ Աբրահամյանի եղբոր միջեւ տեղի ունեցած միջադեպից: Ըստ այդմ' ծեծն ու քաշքշոցը տեղի են ունեցել Արտաշատ քաղաքի ՀՀԿ շտաբում: Նրանց վեճը փոքր-ինչ հին պատմություն ունի. աշնանը տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գագիկ Մուրադյանը հրաժարական է տալու, եւ նոր ընտրությամբ Հովիկ Աբրահամյանի որդին' Արգամ Աբրահամյանը, պետք է դառնա քաղաքապետ: Գագիկ Մուրադյանը հրաժարական չի տվել, որովհետեւ դրա դիմաց ցանկացել է ԱԺ-ում աշխատակազմի ղեկավարի կամ որեւէ այլ ադեկվատ պաշտոն:
Նախորդ օրը, նախագահական ընտրությունների հետ կապված, Ջոնիկ Աբրահամյանը վերջինիս հարցրել է, թե ինչու «կարգին» արդյունքներ չի ապահովել, իրենց սեւերես է արել: Գ. Մուրադյանն էլ բավականին կտրուկ հակադարձել է, թե' «ի՞նչ էիր ուզում, մենակ եմ աշխատել սաղ նախընտրական շրջանում, գայիք-օգնեիք»: «Ո՞նց ես մենակ աշխատել....», եւ վեճը վերածվել է ծեծկռտուքի: Մենք զանգահարեցինք քաղաքապետ Գագիկ Մուրադյանին, վերջինս շատ արագ, նախապես դասը լավ սերտած աշակերտի նման պատասխանեց մեր հարցին. «Նման բաներ չեն եղել, մեր հարաբերությունները միմյանց հետ շատ լավ են, մենք այս ընտրություններում շատ լավ արդյունքներ ենք ապահովել, ես էլ երեք տարի դեռ ունեմ պաշտոնավարելու»: