Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ֆինանսների և տնտեսական հարցերով փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի գլխավորած պատվիրակության հետ:
Նախարար Սուրեն Կարայանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ կան մի շարք հարցեր, որոնց լուծումը նոր հնարավորություններ կընձեռի` զարգացնելու Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցությունը: Նախարարը խոսել է ազատ տնտեսական գոտիների կարևորության մասին` նշելով, որ այս ուղղությամբ ակնկալում է միասնական ջանքերի ներդնում: Նախարարը կարևորել է անխափան տարանցիկ փոխադրումների համար ընդհանուր մոտեցումները և պարզեցված մաքսային ընթացակարգերը:
Մասուդ Քարբարսիանը նախարար Կարայանին տեղեկացրել է մաքսային սահմանին համագործակցության շուրջ ՀՀ ՊԵԿ նախագահի հետ ձեռքբերված համաձայնությունների մասին, որոնք կխթանեն երկու երկրների տնտեսական փոխգործակցությունը: Մասուդ Քարբասիանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լուրջ հնարավորություններ է ստեղծում իրանական ապրանքների արտահանման համար, և այս առումով Հայաստանը կարևոր օղակ է: Մաքսային ծառայության ղեկավարը բարձր է գնահատել Իրան-ԵԱՏՄ բանակցություններում Հայաստանի պատվիրակության ջանքերը:
Ըստ Քարբարսիանի` երկու երկրների համար ներդրումների աճը առաջնահերթություն է, և փորձի փոխանակումը այս ոլորտում արդյունավետ կլինի Հայաստանի և Իրանի համար:
Նախարար Սուրեն Կարայանը շնորհահակալություն է հայտնել հանդիպման համար` հույս հայտնելով, որ նման հանդիպումները և համաձայնությունները կնպաստեն Հայաստանի և Իրանի տնտեսական զարգացմանը:
Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը հյուրերին է ներկայացրել Armphone հայկական արտադրության հեռախոսը, որը, հյուրերի հավատսմամբ, կարող է հետաքրքրել իրանցի սպառողներին: