կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-07 12:25
Քաղաքական

Սուրեն Կարայանը չհամոզեց պատգամավորին

Սուրեն Կարայանը չհամոզեց պատգամավորին

Այսօր ԱԺ-ում շարունակվում են 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Հիմնական զեկուցող` տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Ոգևորված եմ Ձեր համարձակությունից, որ համաձայնել եք դառնալ այս նախարարության ղեկավարը: Դուք չեք համոզում, չկա այն զգացումը որ Ձեր ասածները դառնալու են իրականություն: Ո'չ զարգացում կա, ո'չ ներդրում: Դրա համար եմ զարմանում, որ ռիսկ եք արել դառնալ այս նախարարության նախարար»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով` եթե նախարարությունը ունի վերլուծություններ, ապա ինչո՞ւ չի ներկայացնում դրանք, դրանց արդյունքն ու գնահատականը: Պատգամավորը նշեց, որ ներդրումների մակարդակը կրկնակի կտրուկ իջել է, և որ այսօրվա տնտեսության իրական վիճակը մրցունակ չի դարձնում Հայաստանը:

Ըստ Մանուկյանի` Վրաստանում ավելի շատ ներդրումներ են անում, քան Հայաստանում, օրինակ` Իրանը Վրաստանում ավելի շատ ներդրումներ է անում, որքան ամբողջ աշխարհը Հայաստանում ներդրումներ չի անում: Պատգամավորը տարակուսեց, թե ինչո՞ւ հայաստանի կառավարությունը չի հետաքրքրվում այնպիսի խոշոր միջազգային ծրագրով, ինչպիսին է «Մետաքսի ճանապարհ» ծրագիրը:

Նախարար Սուրեն Կարայանը  պատասխանեց, որ բոլոր այդ հարցերին մանրամասն պատասխանելու համար պետք է երկար քննարկումներ ծավալել: Ներկայումս կառավարության խնդիրը տնտեսության ճիշտ ախտորոշում տալն է, որից հետո վեր կհանեն այն քայլերը, որոնք անհրաժեշտ են վիճակը շտկելու համար:

«Այնպես չէ, որ Հայաստանի տնտեսությունը չի զարգանում, ուղղակի մենք ասում ենք, որ դա մեզ չի բավարարում, ավելի լավ պետք է զարգանա»,- ասաց Սուրեն Կարայանը: