կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-18 11:11
Հասարակություն

Քո կարիերան` «Արմենիա» ավիաընկերությունում

Քո կարիերան` «Արմենիա» ավիաընկերությունում

Երազո՞ւմ եք ավիացիայում աշխատանքի մասին, ցանկանում եք իրագործե՞լ Ձեր երազանքը՝ անցեք այդ ճանապարհը մեզ հետ:

«Արմենիա» ավիաընկերությունը արագ զարգացող ընկերություն է: Մեր ավիաընկերությունում աշխատում են տարբեր ոլորտի մասնագետներ՝ օդաչուներ, բորտուղեկցորդներ, կոմերցիոն բաժնի աշխատակիցներ, տնտեսագետներ, ֆինանսիստներ, մարկետոլոգներ: Նրանք բոլորը նպատակաուղղված աշխատում են, որպեսզի առաջարկեն ուղևորներին անվտանգ, վստահելի չվերթներ և միջազգային մակարդակի բարձր ծառայություն:

Դուք պատրաստ եք փորձել Ձեր ուժերը ավիացիայում և դառնալ մեր թիմի անդամ՝ ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը հենց այսօր:

 

1.Ամրագրման բաժնի մասնագետներ՝ ամրագրման ծրագրերի հմուտ տիրապետմամբ

Բարձրագույն կրթություն

Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում նվազագույնը 3  տարի:

Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետումը պարտադիր է:

2.Վաճառքի մենեջերներ ավիաընկերության տոմսերի վաճառքի բաժնում աշխատելու համար

Բարձրագույն կրթություն

Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում նվազագույնը 3 տարի

Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետումը պարտադիր է:

3.Ֆինանսական համակարգի մասնագետներ ֆինանսական բաժինը համալրելու համար

Բարձրագույն կրթություն

Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում նվազագույնը 5 տարի

Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետումը պարտադիր է:

Ինքնակենսագրականները ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, նկարի պարտադիր առկայությամբ ուղարկեք [email protected] էլ.հասցեին: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +37411747777 հեռախոսահամարով: