Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի էր եկել Ավիացիայի պետական կոմիտեի գործունեության մասին Հաշվեքննիչ պալատի տրամադրած տեղեկանքը ձեռքին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրա հրապարակեց 2018 թ-ի աշնանը վերաբերող այդ տեղեկանքի բովանդակությունը․
«01․10․2018 թ․-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված 28 օդանավերից 18-ը բազավորված են Հայաստանից դուրս, որից 10-ը՝ աֆրիկյան երկրներում՝ Հարավային Սուդան, Չադ։
Աֆրիկյան երկրներում բազավորված օդանավերը հիմնականում իրականացնում են բեռնափոխադրումներ։
Ավիացիայի վարչությունը պարբերաբար՝ ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, ՄԱԿ-ից ստացել է Անվտանգության Խորհրդի բանաձևերի պահանջների կատարման գրություններ, ներկայացվել են նաև տեղեկություններ, որ ՀՀ-ում գրանցված օդանավերը աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում։
Գրությունները կցվում են»։
Փաշինյանի մեկնաբանությամբ՝ այս պարբերությունը բացատրում է սկանդալային քննարկման առարկա դարձած իրավիճակը։
«Եվրոպական համապատասխան հանձնաժողովը արձանագրել է, որ ՀՀ ՔԱԿ-ը չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը ՀՀ-ում և սա մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Այս տեղեկանքում ներկայացված է նաև, թե ինչո՞ւ չի կարողանում վերահսկել․ որովհետև Հայաստանում ՔԱԿ-ը ունի պարտավորություններ, օրինակ, Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ, բայց մեր կարգավորումներով, չունի լծակներ այդ պարտավորությունները կատարելու համար և դրա արդյունքում տեղի են ունեցել մի շարք զարգացումներ»,-ասաց Փաշինյանը։
Բացի այս, նա նշեց, որ 2019 թ-ի աշնանը եվրոպական կազմակերպությունը ստուգել է ՀՀ ավիաընկերություններից մեկը և դրա մասին նախնական զգուշացնող տեղեկանք է ուղարկել Ավիացիայի կոմիտե։
«Ավիացիայի կոմիտեի այն պաշտոնյան, որը պարտավոր էր անմիջապես զեկուցել Ավիացիայի կոմիտեի ղեկավարին, չի զեկուցել և ավիացիայի կոմիտեի ղեկավարը այդ տեղեկանքի մասին իմացել է 2 ամիս անց՝ Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ և իրեն դրա մասին տեղյակ են պահել իր եվրոպացի կոլեգաները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, երբ պարզաբանումների պրոցես է սկսվել՝ ինչո՞ւ չի զեկուցվել, այդ աշխատողը ազատվել է աշխատանքից և մի քանի օր հետո աշխատանքի է անցել այն ավիաընկերությունում, որը ստուգվել է և խախտումները ներկայացվել են։
2 քրեական գործ կա հարուցված, որոնցից մեկը կապված է այս դրվագի հետ։
Իբրև լուծում այս իրավիճակից մտադիր են Քաղավիացիայի կոմիտեին ֆինանսական նոր հոսքերի հնարավորություն տալ։
«Այս տեղեկանքում գրված է ամենակարևոր թերությունը․ ամբողջ աշխարհում ավիացիայի համար լիցենզիաներ տրվում են վճարովի հիմունքներով։ Հայստանի ՔԱԿ-ը իր գործառույթներն իրականացնում է անվճար, որովհետև չի կարող վճարովի գործունեություն վարել։ Լուծումը, որ տարվա սկզբից քննարկում էինք, որ Քաղավիացիայի վարչության կարգավիճակը փոխվի այնպես, որ ինքը ոչ թե շահույթ հետապնդող, այլ ինքնածախսածածկվող կազմակերություն լինի՝ ինչպես Կադաստրը, որ ունենա ֆինանսներ՝ այդ թվում պատշաճ մասնագետներ ներգարվելու համար և այդ թվում՝ իր լիազորությունները կատարելու լծակներ ստանալու համար»,-ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մամուլի ասուլիսում հաստատեց, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարողանում պատշաճ վերահսկել թռիչքային անվտանգությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․