Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է հեռանալ մեծ սպորտից:
34-ամյա բրազիլացին, ով վերջին շրջանում հանդես էր գալիս «Կորինտիանսում», նման որոշում է կայացրել բազմաթիվ վնասվածքների պատճառով, որոնք իրեն թույլ չէին տալիս խաղալ ամբողջ ուժով: Իր հետագա անելիքների մասին Ռոնալդոն ավելի ուշ կհայտնի:
«Հասկացա, որ այլևս չեմ կարող շարունակել ֆուտբոլ խաղալ: Անկասկած, այս որոշումը հեշտությամբ չտրվեց ինձ: Ես ցանկանում եմ շարունակել խաղալ, սակայն տարիքն իրենն ասում է: Այլևս չեմ կարող գործել այնպես, ինչպես նախկինում: Մարմինս հրաժարվում է կատարել իմ ցուցումները: Ցավը, որը ես զգում եմ գնդակին ամեն անգամ հպվելիս, արդեն անտանելի է: Մրցաշրջանից առաջ ես ցանկանում էի շարունակել խաղալ, բայց չեմ կարողանում: Եկել է ավարտելու ժամանակը»,- ասել է Բրազիլիայի ֆուտբոլային աստղը:
Ֆուտբոլիստի գործակալը, սակայն, չի հաստատել այդ տեղեկությունը, բայց նաև ասել է, որ Ռոնալդոյի հեռանալը ֆուտբոլից հավանական է: