կարևոր
2398 դիտում, 1 օր առաջ - 2025-07-24 22:45
Աշխարհ

Ан-24 ինքնաթիռի կործանումից հետո ավիաընկերությունում և օդանավակայանում խուզարկումներ են ընթանում. ТАСС

Ан-24 ինքնաթիռի կործանումից հետո ավիաընկերությունում և օդանավակայանում խուզարկումներ են ընթանում. ТАСС

Ամուրի մարզում ինքնաթիռի վթարից հետո քննիչները խուզարկություններ են անցկացնում ավիաընկերությունում և օդանավակայանում, առգրավում փաստաթղթեր, ТАСС գործակալությանը հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

«Ամուրի մարզում ինքնաթիռի կործանման վայրում աշխատում են Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչները, ինչպես նաև խուզարկություններ են անցկացնում և առգրավում փաստաթղթեր ավիափոխադրող կազմակերպություններից», -նշել է նա։

Հուլիսի 24-ին «Անգարա» ավիաընկերության Ан-24 ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ամուրի մարզի Թինդա օդանավակայանում երկրորդ վայրէջք կատարելուց հետո։

Տարբեր աղբյուրներիով՝ օդանավում եղել է 46-49 մարդ, ներառյալ անձնակազմը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Թինդայից 16 կմ հեռավորությամբ լեռան լանջին։ Վթարի վայրում աշխատում են փրկարարները։

Ամուրի մարզում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ հայտարարվել է արտակարգ դրություն և եռօրյա սուգ։ Հարուցվել է քրեական գործ։