|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մահացել է «Դոնի Նախիջևան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Կալին Ստեփանյանը, հայտնում են «Sputnik Արմենիա»ն՝ հղում անելով ԶԼՄ-ներին:
Ստեփանյանը մահացել է մարզադաշտում ՝ Ռոստովի մարզի սիրողական լիգայի հանդիպման ժամանակ։ Մահվան պատճառ է դարձել սրտի կանգը։
Նշվում է, որ մարզիչը կորցրել է գիտակցությունը, իսկ դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել նրան:
Կալին Ստեփանյանը ծնվել է 1955 թվականին։ Կարիերան սկսել է 70-ականներին Երևանի «Արարատում»: 1980-ականներին հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակում»։ 1998 թվականից զբաղվել է մարզչական աշխատանքով։ 2000-ականների սկզբին Ստեփանյանը մարզել է Վլադիկավկազի «Ալանիան»։