|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի` հատկապես Արցախի անկախության ճանաչման հարցին եւ պատասխանին։
«Ինձ թվում է` ո՛չ հարցն էր ճիշտ ձեւակերպված, ո՛չ նախագահի պատասխանն էր ամբողջական։ Արդյունքում ադրբեջանական եւ արդբեջանամետ տարբեր ԶԼՄ-ներ սկսել են խոսել եւ տարբեր ձեւերով շահարկել այն հարցը, թե մեզ ի՞նչ կտա Արցախի անկախության ճանաչումը»,- ասել է Կիրո Մանոյանը,՝ նշելով, որ կարծում է` ՀՀ նախագահն իր խոսքում չպետք է թույլ տար այնպիսի ձեւակերպումներ, որոնք այսօր շահարկման տեղիք տային։
Մանրամասները՝ տեսանյութում: