|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նոյեմբերի 14-24-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունենալու կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Եվրոպայի և աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը: Այսօր տեղի է ունեցել առաջնության վիճակահանությունն ու կշռման արարողությունը: Մեր մարզուհին պայքարը կսկսի 1/8 փուլից: Գրիգորյանն առաջին մենամարտը կանցկացնի նոյեմբերի 17-ին. մրցակիցը լինելու է Հոլանդիայի ներկայացուցիչ Ալիսիա Հոլզկեն: Հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: