կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-12 10:27
Սպորտ

Մեկնարկել է «Բանանց»-ի կիպրոսյան հավաքը. հայտնի է առաջին մրցակիցը

 Մեկնարկել է «Բանանց»-ի կիպրոսյան հավաքը. հայտնի է առաջին մրցակիցը

Փետրվարի 11-ին մեկնարկել է Երևանի «Բանանց»-ի երկրորդ ուսումնամարզական հավաքը, որը տեղի է ունենում Կիպրոսի Այա Նապա քաղաքում: 

Հավաքի առաջին օրը ֆուտբոլիստները երկար ճանապարհից հետո (Երևան-Կիև-Լառնակա) թեթև զբոսանք ունեցան քաղաքում և փետրվարի 12-ից կսկսեն օրական երկու մարզում գրաֆիկով ծանրաբեռնված աշխատանքը. հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Բանանց»-ը Կիպրոս է մեկնել 25 ֆուտբոլիստով: Սոչիում կայացած հավաքին մասնակցած 21 ֆուտբոլիստներին (Ստեփան Ղազարյան, Ալբերտ Օհանյան, Գրիգոր Մակարյան, Վլատկո Դրոբարով, Նարեկ Պետրոսյան, Գևորգ Խուլոյան, Ասլան Կալմանով, Սոսլան Կալմանով, Հակոբ Հակոբյան, Պետրոս Ավետիսյան, Վահագն Այվազյան, Միգել Լոպես, Նաիրի Մինասյան, Վալտեր Պողոսյան, Կլաուդիո Տոռեխոն, Զավեն Բադոյան, Վլադիմիր Բաբայան, Հովհաննես Իլանգյոզյան, Լաերսիո Գոմես Կոստա, Ացամազ Բուրաև, Էդգար Մովսիսյան) միացել են նորեկներ Սոսլան Կաչմազովը, Յասմին Մեցինովիչը, Դենիս Մահմուդովը և փորձարկվող մեկ ֆուտբոլիստ: 

Փետրվարի 13-ին` Երևանի ժամանակով 20:00-ին, Լիմասոլ քաղաքում «Բանանց»-ը ստուգողական հանդիպում կանցկացնի Սերբիայի նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր «Չուկարիչկ»-ի թիմի հետ: «Չուկարիչկ»-ը Սերբիայի ընթացիկ առաջնությունում երկրորդ տեղում է գտնվում: 

«Բանանց»-ի մամուլի ծառայությունը պլանավորում է իր յութուբյան ալիքում ուղիղ եթերում ցուցադրել այդ հանդիպումը: