|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեկ Երևանի Խորենացի փողոցի 15-րդ շենքի 4-րդ հարկից ցած ընկած 23-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է: Այս մասին Yerkir.am-ին ասաց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մամլո պատասխանատու Տաթև Գրիգորյանը: Նրա խոսքով՝ տղան շարունակում է մնալ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Նրան առաջիկայում հնարավոր է դարձյալ վիրահատեն:
Նշենք, որ երիտասարդը ստացել է ողնաշարի, գանգուղեղային` միջին և ողնուղեղի վնասվածք ու ենթարկվել երկու վիրահատության: Դեպքի հանգամանքները պարզվում են: