|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած տղայի առողջական վիճակում կա քիչ, բայց դրական տեղաշարժ: Վիճակը շարունակում է մնալ ծանր, նա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է․ հայտնում են ԲԿ-ից։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար էին բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել էր Արարատի ԲԿ, որտեղից էլ ՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:
Ըստ 168. am-ի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան է մեծ արագությամբ ընթանալիս Սուրենավան գյուղի մոտ հարվածել դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։
Վթարի պատճառով մեքենայի մեջ գտնվող երեխան, կայքի տեղեկություններով, մեքենայից դուրս է ընկել ու հայտնվել բավականին հեռու։