Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ arfd.am
ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ 2016 թ. նոյեմբերի 10-12-ին Երևանում, ՀՅԴ «Արամ Մանուկեան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ պատանեկան միութիւնների վարիչ մարմինների համահայկական խորհրդաժողով։
Խորհրդաժողովին մասնակցում էին ԱՄՆ Արևմտեան և Արևելեան շրջանների, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Կիպրոսի, Լիբանանի, Սիրիայի, Իրանի Հիւսիսային և Հարաւային շրջանների, Արաբական Միացեալ Էմիրութիւնների, Արցախի և Հայաստանի վարիչ մարմինների 27 ներկայացուցիչներ։
Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը, ով կարևորեց նոր սերնդի հայրենասիարական դաստիարակութիւնը, շեշտելով դաստիարակչական միասնական ծրագրի մշակման և հմուտ ու բանիմաց վարիչներ պատրաստելու անհրաժեշտութիւնը։
Եռօրեայ քննարկումների ընթացքում խորհրդաժողովի մասնակիցները նախ ունկնդրեցին շրջանների պատանեկան միութիւնների իրավիճակի, կատարուած աշխատանքների և դժուարութիւնների կապակցութեամբ զեկոյցներ։
Այնուհետև տեղի ունեցան քննարկումներ առկայ ընդհանուր իրավիճակի, կազմակերպական ու մեթոդական հարցերի և, մարտահրաւէրների կապակցութեամբ և համապատասխան վերլուծութիւնների արդիւնքում հնչեցին բազմաթիւ տեսակէտներ ու առաջարկութիւններ պատանեկան միութիւնների առջև ծառացած խնդիրների լուծման և աշխատանքների արդիւնաւէտութեան բարձրացման ուղղութեամբ։
Խորհրդաժողովն ընդգծեց միութիւնների միջև համագործակցութեան ընդլայնման և միասնական ծրագրեր մշակելու ու իրականացնելու կարևորութիւնը։ Առաջարկուեց կազմակերպել վարիչների պատրաստման դպրոց, պատանեկան համահահայկական բանակում և, աւելի յաճախակի դարձնել նմանատիպ խորհրդաժողովների գումարումը՝ մտքեր ու փորձառութիւններ փոխանակելու և նոր ծրագրեր մշակելու նպատակով։
Յատուկ շեշտադրուեց Հայաստանի պատանեկան միութեան կազմակերպական կարողութիւնների հզօրացման և այդ նպատակով ուժերի կենտրոնացման անհրաժեշտութիւնը։
Ձևաւորուեցին մի շարք մեխանիզմներ, որոնց գործարկումը հնարաւորութիւն կընձեռի խթանել միութիւնների միջև համագործակցութիւնն ու փոխօգնութիւնը, ինչպէս նաև պատանեկան միութիւնների կազմակերպական մակարդակն ու խորացնել դաստիարակչական աշխատանքների ազդեցութիւնն ու արդիւնաւէտութիւնը։
Խորհրդաժողովն անցաւ գործնական ու ջերմ մթնոլորտում:
ՀՅԴ Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
13 նոյեմբեր, 2016 թ.
Երևան