|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
2016 թվականի հոկտեմբերին 22-23-ին Երեւանում գումարվեց ՀՅԴ մարմինների խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցեցին Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի ղեկավար մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաեւ մամլո պատասխանատուները:
Խորհրդաժողովի օրակարգում էին Հայաստանում համակարգային բարեփոխումներին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կառավարության վերջին փոփոխություններին վերաբերող հարցերը:
Առանձնահատուկ կարեւորվեց Հայաստանում բարեփոխումների ընթացքը հանրության համար տեսանելի դարձնելու, առաջիկա համապետական ընտրությունները օրինականության ու ժողովրդավարության առումով անխոցելի իրականացնելու անհրաժեշտությունը:
Խորհրդաժողովն անդրադարձավ նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմին, ԼՂՀ բանակցային գործընթացին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսվող սահմանադրական փոփոխություններին եւ այլ հարցերի:
Անդրադարձ եղավ կուսակցության քարոզչական աշխատանքներին եւ դրանց կատարելագործման անհրաժեշտությանը՝ հիմնվելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունների վրա:
Օրակարգային հարցերի շուրջ ծավալվեց լայն քննարկում:
ՀՅԴ Մամլո Դիվան
24.10.2016 թ.