Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-31-ը տեղի ունեցավ ՀՅԴ ուղեկից միությունների` Համազգայինի, ՀՕՄ-ի եւ ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչությունների առցանց խորհրդաժողով:
Բացելով այն` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարեւորեց այն աշխատանքը, որը մեր նորագույն պատմության ամենադժվարին օրերին, հակառակ բոլոր դժվարություններին, կատարում են ուղեկից միությունները` մնալով պատնեշի վրա, հավատարիմ իրենց մշակութային, մարդասիրական, մարմնակրթական առաքելությանը:
Ընդգծվեցին այն բազմաթիվ մարտահրավերները, որոնց այսօր դիմագրավում են ՀՅԴ ուղեկից միությունները, մասնավորապես` միությունների երիտասարդացում, արդիականացման մարտահրավերիներին ընդառաջ գործունեության նոր ոլորտների որդեգրման հարկադրանք, միությունների աշխատանքների համադրման եւ համակարգման անհրաժեշտություն, ինչպես նաեւ միությունների շրջանավարտությունից հետո արդեն նախկին միութենականներին դեպի ազգային գործունեության դաշտի մղում:
Ուղեկից միությունների ներկայացուցիչներ Նաիրի Տերտերյանը, Մկրտիչ Մկրտիչյանը եւ Վաչե Նաջարյանը, համապատասխանաբար, ներկայացրեցին ՀՕՄ-ի, Համազգայինի եւ ՀՄԸՄ-ի համահայկական կառույցների աշխատանքային հարթակները, վերջին տարիներին իրականացրած ծրագրերը եւ դիմագրաված դժվարությունները:
Խորհրդաժողովի մասնակիցները քննարկեցին նաեւ ՀՅԴ ուղեկից մարմինների եւ ՀՅԴ Հայ դատի գրասենյակնների, Հայրենիք-Սփյուռք համագործակցության հեռանկարները: