Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ընդամենը մի քանի օր առաջ ARF Youth Office-ը հայտարարեց «Դեպի Սյունիք» ծրագրի մեկնարկի մասին։
Եվ արդեն վաղը՝ օգոստոսի 2-ից Կապան քաղաքում կմեկնարկի Ֆրանսիայում՝ FRA Nor Seround - ՀՅԴ Նոր Սերունդ և Շվեդիայում AYF Sweden ՀՅԴ Շուէտի Երիտասարդական Միութիւն գործող ՀՅԴ երիտասարդական միությունների կազմակերպած պատանեկան ճամբարը։
Ճամբարին մասնակցելու են Կապանի 12-16 տարեկան պատանիները։
Հիշեցնենք, որ աշխարհասփյուռ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները մեկնարկել են «Դեպի Սյունիք» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է.
- Ներքաղաքական և միջազգային երիտասարդական հարթակների վրա քաղաքական, արտաքին հարաբերական և քարոզչական աշխատանք,
- Ազգային ոգին ամրապնդելու համար պատանեկան ճամբարների կազմակերպում,
- Սյունիքի երիտասարդության խնդիրների լուծման նվիրված ուսումնասիրությունների պատրաստում եւ խորհրդաժողովի կազմակերպում։
- Սյունիքի մեջ երիտասարդական կենտրոնների ստեղծում,
- Երիտասարդության մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված «Վերելք ծրագիրի» իրագործում։
- Սփյուռքի երիտասարդների հատուկ գործուղումներ: