|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նոյեմբերի 13-ին, ժամը 05.42-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի զորավար Անդրանիկի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող չգործող ջահերի արտադրամասում:
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.50-ին, մարվել՝ 06.07-ին: Այրվել է 70 սմ էլ. մալուխ, մեկ հեռախոս և մասամբ մեկ պահարան: