Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-11-11 08:55
Քաղաքական

Կարեն Կարապետյանի վրա դրված է ՀՀԿ-ն մաքրելու խաչը. «Իրատես»

Կարեն Կարապետյանի վրա դրված է ՀՀԿ-ն մաքրելու խաչը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ՀՀ կառավարության փոփոխությունից եւ բարեփոխումների նոր կուրս հռչակելուց հետո հասկանալի դարձավ, որ իշխանության ամենամեծ խնդիրներից մեկը նորանշանակ կառավարության, նրա ղեկավարի քաղաքակիրթ իմիջի ու այդ բարեփոխումները նոմինալ, բայց իրականում ֆորմալ առումով նախաձեռնած ուժի միջեւ առկա անհամապատասխանությունը հարթելն է։ Այս երկու իմիջները համահարթեցնելու փորձ պետք է կատարվի։

Վերջին շրջանում թրենդային է դարձել Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը գորբաչովյան «պերեստրոյկայի» հետ համեմատելը։ Ինչպես եւ այն ժամանակ, հիմա էլ պարադոքսալ մի իրավիճակ է ստեղծվել. այն քաղաքական ուժը, որը պաշտոնապես նախաձեռնել էր այդ բարեփոխումները, անհույս հետ էր մնացել հռչակած սկզբունքներից եւ դարձել էր ամբողջ գործընթացի արգելակը։ Այսօր ամենակարեւոր խնդիրն է՝ այնպես անել, որ իշխող քաղաքական ուժը չդառնա այս բոլոր գործընթացների արգելակող գործոնը։ 
Այս առումով ՀՀԿ-ն ամրացնելու ամենաարդիական հարցերից մեկը կապված է Կարեն Կարապետյանի անվան հետ։

Կանդամագրվի՞ արդյոք բարեփոխումների խորհրդանիշ Կարեն Կարապետյանը ՀՀԿ շարքերին, թե՞ ոչ։ Ինչպես ասում են՝ սա է խնդիրը։ Ուշ թե շուտ Կարեն Կարապետյանը պետք է դառնա կուսակցության փոփոխության առանցքը։ Իսկ դրա համար վերջինս պետք է որեւէ կերպ ընդգրկված լինի այդ քաղաքական ուժի մեջ։  Կարեն Կարապետյանի վրա դրված է ՀՀԿ-ն մաքրելու եւ կուսակցությանը նոր դեմք հաղորդելու խաչը։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում