|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Անալոգային հեռարձակման անջատումից հետո բնակչության կողմից ահազանգեր են ստացվում ընդունիչ սարքերի հեռարձակման որակի, անվճար տրամադրվող սարքերի և այլ խնդիրների վերաբերյալ:
«Թվայնացումը տեխնիկական և քաղաքակրթական առաջընթաց է, և մենք չենք կարող հետ մնալ: 2009 թ.-ից պետք է ներդրվեր, բայց հետաձգվեց, որովհետև կար բավական լուրջ նախապատրաստական-վերլուծական աշխատանքի կարիք»,- լրագրողներին ասաց Սպառողների ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով` խնդիրն այն է, թե ինչքանով է մեր բնակչությունը պաշտպանված` որակյալ ծառայություն ստանալու առումով: Ըստ Պողոսյանի` Հայաստանում տեսչական հսկողության աշխատանքն այնպես է կազմակերպված, որ հավասար է չաշխատելուն:
Նա նշեց, որ կցորդ սարքերը, որոնք տրամադրվում են, «հանցավոր են` ծագումով, որակով և երաշխիքի բացակայությամբ», ապա հավելեց, որ որակի տեսչության խնդիրն է` բացահայտել թե ինչ կերպով է հայտնվել այս ապրանքը մեր շուկայումը:
Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով թվային հեռարձակման անցնելուն, նշեց, որ, ըստ Սահմանադրության, պետությունը պարտավոր է տեղեկություններ տալ քաղաքացուն իր գործողությունների վերաբերյալ: «Սա լավ նախաձեռնություն է, բայց` վատ իրականացված: Լավությունը ուժով չեն անում: Մեր հաշվին է այդ ամենը կատարվում»,- ասաց նա: