|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկան։ «Free Armenian Hostages» նախաձեռնությունն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել:
«Նա պետք է իր ծննդյան օրը նշեր ընտանիքի և ընկերների հետ, մինչդեռ 1853 օր անցկացրել է Ալիևի գերության մեջ։ Մենք պայքարում ենք նրա և բոլոր 23 պատանդների համար»։
Մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Էուլջեքչյանը հացադուլից և առողջական վիճակի վատթարացումից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Նա բանտում հացադուլ էր հայտարարել, քանի որ ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորություն չէին տվել։