կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-05 12:44
Քաղաքական

Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չի կայացել

Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չի կայացել

Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ այսօր նախատեսված ավագանու արտահերթ նիստը չի կայացել: Խնդիրն այն է, որ ավագանու 33 անդամներից նիստին ներկա է եղել ընդամենը 15-ը:

Նիստի ընթացքում պետք է քննարկեին Վանաձորի համայնքապետարանի շենքի ջեռուցումը կազմակերպելու համար ժամանակավորապես հաստիքներ նախատեսելուն համաձայնություն տալն ու աշխատակիցների աշխատավարձի չափեր սահմանելը, ինչպես նաև Վանաձոր համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելը, Վանաձոր համայնքի ղեկավարի աշխատավարձի չափը, աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելը: