|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Իջեւանի ավագանու նիստը դարձյալ չի կայացել: Ներկա է եղել ավագանու ընդամենը երկու անդամ` քաղաքապետի եղբայրն ու քարտուղարուհու ազգականը:
Իջեւանում դեռ չգիտեն, թե ինչ է լինելու հետո:
Այսօր խնդրի մասին դարձյալ խոսել են ԱԺ-ում: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ասաց, թե տեղյակ է խնդրին:
«Ըստ օրենքի՝ ավագանու լիազորությունների դադարեցումը տեղի է ունենում միայն ավագանու հերթական նիստում, որ ընդունվի։ Իսկ քանի որ մինչև հիմա նոր նիստ ավագանին չի գումարել, և այսօրվա նիստն էլ տեղի չի ունեցել, որովհետև ներկա են եղել ավագանու ընդամենը 2 անդամ, այս իրավիճակն է ստեղծվել»,- ասաց նա։