Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2014 թվականից մոտ 40 աշխատատեղ կրճատվել է: «Մինչև այս տարվա վերջը կան պայմանագրեր, որոնք կավարտվեն: Կփորձենք այդ հարցում ունենալ առավել արդյունավետ աշխատակազմ»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Ըստ նրա` 12 միլիոն դրամ կպահանջվի ԱԺ նախագահի ևս մեկ տեղակալի աշխատավարձ տրամադրելու համար:
Թովմասյանի խոսքով՝ խորհրդարանում առաջիկա վեց ամսում պահպանվելու է պատգամավորների թիվը` 131: «Նրանք ստանալու են այն աշխատավարձը, որն այսօր ստանում են: Դրանից հետո մնացած վեց ամսվա համար կառավարությունը հաշվարկել է ու հիմք ընդունել 101 թիվը»,- ասաց նա:
Հարցին, թե, փաստորեն, 40 աշխատակցի կրճատել են, և, նկատի ունենալով նաև վարչապետի՝ մայրերի և քույրերի` նույն աշխատավայրում չաշխատելու հորդորը, հնարավո՞ր է կրճատվեն նաև պատգամավորների օգնականները, որոնք հաճախ նրանց որդիներն են, Թովմասյանը պատասխանեց. «Պատգամավորների օգնականների աշխատանքի ընդունումը, ֆորմալ առումով, աշխատակազմի ղեկավարն է կատարում, բայց նրանց ընտրությունը վերապահված է հենց պատգամավորներին, և աշխատակազմի ղեկավարն ունի զրո լիազորություն՝ որոշելու՝ ով պետք է լինի պատգամավորի օգնականը: Դա հայեցողական պաշտոն է, և պատգամավորներն իրենք են ընտրում իրենց օգնականներին»:
Թովմասյանն ասաց նաև, որ վարչապետի հանձնարակականը վերաբերում էր ուսուցիչներին, ապա հավելեց. «Վարչապետը չի կարող ԱԺ-ին հանձնարարություն տալ»:
Արձագանքելով դիտարկմանը, թե խորհրդարանում խնայողություններ են լինում նաև լրագրողների հաշվին՝ ջեռուցման բացակայությունը նկատի ունենալով, Թովմասյանը պատասխանեց, որ այժմ արդեն ԱԺ ամբողջ տարածքը ջեռուցվում է: «Եթե ջեռուցվում է, ամբողջ շենքն է ջեռուցվում: Իմ շենքն էլ չէր ջեռուցվում, առանձին տաքացուցիչ չկա»,- ասաց նա: