Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ հանձնաժողովները շարունակում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց կառավարության ոչ ֆինանսական ցուցանիշները:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց փոխմարզպետերի կրճատման մասին: Նա նշեց, որ փոխմարզպետերի հաստիքների կրճատման անհրաժեշտության առաջարկով դիմել էր նախորդ վարչապետին, նաև` ներկայիս վարչապետին: Ըստ Մարուքյանի` փոխմարզպետերի հաստիքները կարելի է դիտարկել ուռճացված ծախսերի համատեքստում: «Սպասվո՞ւմ են, արդյոք, նման կրճատումներ»,- հարցրեց նա:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ Մարուքյանի գրավոր առաջարկի հիման վրա վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն հանձնարարական է տվել, որ մարզպետերը ներկայացնեն, թե որ մարզում քանի փոխմարզպետի հաստիք է գործում` ներկայացնելով նրանց աշխատանքի արդյունավետությունը: Նա նշեց, որ մարզպետերի առաջարկից հետո նոր միայն վարչապետը կկայացնի որոշում այդ հաստիքների կրճատման վերաբերյալ:
«Ոչ ուշ, քան մեկ ասմվա ընթացքում կստանաք Ձեր առաջարկության պատասխանը»,- Մարուքյանին ասաց Դավիթ Հարությունյանը: