|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ասել է, որ կառավարությունը դիտարկում է նախարարությունների թիվը 17-ից 9-11 դարձնելու հնարավորությունը:Նրա խոսքով` պետական կառավարման ապարատը ուռճացված է, ուստի պետք է վերանայել ու վերաիմաստավորել բոլոր նախարարությունների գործունեությունը:
«Դա հնարավորություն կտա բարձրացնել քաղծառայողների աշխատավարձերը, ստացվում է, որ նախարարությունում նույն աշխատանքը կատարողը ստանում է ավելի քիչ գումար, քան որևէ հիմնադրամում նույն գործով զբաղվողը: Նախարարությունների օպտիմիզացման վերաբերյալ մի քանի տարբերակ ունենք մեր աշխատանքային սեղանին, որոնք 90%-ով համընկնում են։ Մենք խոսում ենք 9-11 նախարարություն ունենալու մասին, այսինքն՝ 17-ից այդ թիվը կնվազի»,- նշեց Արարատ Միրզոյանը: