Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Սեբաստիա (Սիվաս) նահանգի Զառա շրջանում մի քանի տարի առաջ «Հայճար» ճարտարապետների միության ներկայացուցիչների կողմից հայտնաբերված հայկական գերեզմանատունը վերակառուցվել է. տեղեկացնում է Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս»-ը:
Գերեզմանատան վերանորոգման աշխատանքները ֆինանսավորել է զառացի գործարար Ֆեթհի Արասը:
Այսօր, քահանայի հանդիսապետությամբ, տեղի կունենա գերեզմանատան բացման արարողությունը: Տեղի 40 հայեր կմեկնեն Զառա՝ մասնակցելու արարողությանը: