Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կ.Պոլսի Շիշլի շրջանում գտվող հայկական կաթոլիկ Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին պականող 41 հզ. 430 քմ գերեզմանատան տարածքը 1930 թվականին դատարանի որոշմամբ տրվել է Պոլսի քաղաքապետարանին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին պատկանող տարածքը 1936 թվականին եղել է կաթոլիկների գերեզմանատուն, իսկ 1971 թվականի մարտի 12-ին հանրային սեփականություն է դարձել։
Այն վերադարձնելու համար հիմնադրամների ընդհանուր տնօրինությունը 2012 թվականին դիմել էր հիմնադրամների մեջլիս, որից հետո գերեզմանատան սեփականությունը գրանցվել էր հիմնադրամի անունով:
Հայկական կաթոլիկ Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամն այն վերադարձնելու պահանջով դիմել է դատարան, որն էլ վճռել է, որ հիմնադրամին 111 մլն 850 հազար թուրքական լիրա (ավելի քան 37 մլն դոլար) փոխհատուցում պետք է տրամադրվի:
Նշենք, որ նախկին գերեզմանատան տարածքում առևտրի կենտրոններ և գետնանցումներ են կառուցվել։